Հայ
Eng
Ամփոփվել են ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում անցկացվող «ԴԻՄԱԿԱՅԵՆՔ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ» մրցույթի երկրորդ փուլի արդյունքները
12 սեպտեմբերի 2022

Ամփոփվել են ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում անցկացվող «ԴԻՄԱԿԱՅԵՆՔ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ» մրցույթի երկրորդ փուլի արդյունքները

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Սեպտեմբերի 10-ին կայացավ «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը»  լրագրողական նյութերի մրցույթի երկրորդ փուլը: Ուսանողների և երիտասարդ մասնագետների համար նախատեսված մրցույթի նպատակն է խթանել կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ հանրային իրազեկման գործում լրագրողների և այլ ոլորտային մասնագետների մասնակցությունը՝ ուսանող/երիտասարդ մասնագետ-ԶԼՄ համագործակցության միջոցով ստեղծելով կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի ոլորտներին առնչվող հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված որակյալ լրահոս։


Միջոցառման ընթացքում մրցույթի մասնակիցները ներկայացրեցին կլիմայի փոփոխության հարմարվողականությանն առնչվող ընտրված թեմաների շուրջ իրենց նախագծերի գաղափարները, իրականացման ձևաչափը, թիրախային լսարանը, օգտագործվող տեխնոլոգիաները, հեռարձակման ուղիները և այլն: Քննարկման արդյունքում մրցույթի ժյուրիի գնահատականների հիման վրա ընտրված 10-ը լավագույն նախագծերի հեղինակները պրոֆեսիոնալ մենթորների հետ աշխատելու, իրենց նախագծերն վերջնականացնելու և այնուհետև հրապարակելու հնարավորություն ստացան:


Հրապարակված նյութերի հեղինակներն այնուհետև կմասնակցեն մրցույթի եզրափակիչ փուլին, որտեղ մասնագիտական ժյուրիի կողմից ընտրված լավագույն երեք աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն:



Կիսվել